Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի ազգանունով 7 հազար մարզաշապիկ է վաճառել, հաղորդում է Маdrid Xtra–ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ եկամուտը կազմել է մոտ 800 հազար եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25–ամյա ֆուտբոլիստի նորամուտը մադրիդյան ակումբում կկայանա հուլիսի 16–ին։
Հրավիրվածների թվում է նաև Զինեդին Զիդանը, ինչպես նաև «Արքայական ակումբի» շատ այլ լեգենդներ։