Անգլիայի հավաքականի հարձակվող Օլի Ուոթքինսը «երեք առյուծներին» համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ։
«Այս թիմին կարելի է նայել «Ռեալի» պես։ Չեմպիոնների լիգայի խաղերում նրանք նաև առանց գնդակի են տեղաշարժվում։ Նրանք վստահություն ունեն, որ գնդակը ստանալուն պես գոլ կխփեն։ Ես զգում եմ, որ այստեղ նույնն է։
Մեզ համար դժվար է հաղթելը։ Կարևոր չէ, լավ ենք խաղում, թե վատ, մենք, միևնույն է, համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ ունենք, որոնք ունակ են ցանկացած պահի գոլ խփել»,– Ուոթքինսի խոսքը մեջբերում է Маrca–ն։
Եվրո–2024–ի եզրափակիչում Անգլիայի հավաքականն ուժերը կչափի Իսպանիայի հավաքականի հետ։