«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին ազդրի վնասվածք ունի ու չի մասնակցել ուրբաթ օրը կայացած մարզմանը:
Նշվում է, որ վերջնական որոշում կայացվելու է հանդիպումից ժամեր առաջ:
«Բարսելոնա» - «Ատլետիկ» հանդիպումը կայանալու է հունվարի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am