Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ ոչ-ոքիից (1-1) հետո «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալն ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնահատել են մրցավարի աշխատանքը:
Կարվախալ. «Սիթիի» դեմ խաղի մրցավարն ընդհանուր առմամբ լավն էր, բայց ես դժվարությամբ եմ նրան պատկերացնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ սպասարկելիս: Եթե գնդակը հատում է եզրային գիծը, բայց դա չի ֆիքսվում՝ մրցավարի մեղքն է և դա թանկ արժեցավ:
Մրցավարն ասել է, որ այդ էպիզոդը նրանք նայել են VAR-ով և գնդակը չէր հատել եզրային գիծը»:
Մոդրիչ. «Մանչեսթեր Սիթիի» գոլը խփվեց այն բանից հետո, երբ նրանք մեզ թույլ չտվեցին իրացնել անկյունայինը, շատ ցավալի է, մենք ավելիին էինք արժանի, քան 1-1-ը: «Էթիհադ» ենք մեկնելու երազանքով և վստահությամբ, որ կարող ենք հաղթել»: