Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարիերան կարող է շարունակել Բունդեսլիգայում։
Goal-ի տեղեկություններով, «Բավարիան» դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը։ Բրազիլացին Զինեդին Զիդանի համար ընդամենը 4-րդ ընտրությունն է՝ Սերխիո Ռամոսից, Ռաֆայել Վարանից ու Նաչոյից հետո։
Հաղորդվում է, որ մյունխենցիները Միլիտաոյով սկսել են հետաքրքրվել Դավիդ Ալաբայի՝ ամռանը ակումբը լքելու մտադրության մասին իմանալուց հետո։ Ավստրիացին, ըստ լուրերի, ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել։