Իսպանիայի Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակչում մրցելու են «Ռեալ Սոսյեդադն» ու «Բարսելոնան»:
Հանդիպումից առաջ իր սպասումներով կիսվել է Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին:
«Մրցաշրջանի սկզբում «Բարսելոնան» անհաջող էր գործում մարզչի փոփոխության ու նոր պահաջների պատճառով: Հիմա նրանք բարելավել են խաղն ու արդյունքները»: Լավ ենք հասկանում, որ մեզ գերազանցում են խաղային որոշ տարրերում, սակայն հստակ գիտենք, թե ինչպես ենք գործելու: Հարկավոր է դուրս գալ խաղադաշտ ու ցուցադրել առավելագույնը»,- եզրափակել է իսպանացին:
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա» խաղը կայանալու է հունվարի 13-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am