Լուրեր

Ի՞նչ է ասել Լունինը՝ Անչելոտիին
18.05.2024
2534 0

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին տեղյակ է պահել, որ իր համար խնդիր չի լինի, եթե ՉԼ–ի եզրափակիչում մեկնարկային կազմում ընդգրկվի Կուրտուան, հաղորդում է Real Madrid Confidencial–ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լունինը «Արքայական ակումբի» հետ կկնքի նոր պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» հունիսի 1–ին ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։