Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Լիվերպուլի» հետ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսիի» հետ։
«Կապույտները» վիճակագրության առումով վատագույն մրցակիցն են «Ռեալի» համար։ «Արքայական» ակումբը 3 պաշտոնական խաղերից և ոչ մեկում չի հաղթել «Չելսիին» (1 ոչ-ոքի, 2 պարտություն):
Հարկ է նշել, որ թիմերն առաջին անգամ կմրցեն միմյանց դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակներում։ Նախքան այդ, նրանց խաղացել են ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում և Գավաթ հաղթողների գավաթում։