Լուրեր

ՊՍԺ–ն չի վճարում Մբապեի աշխատավարձը
29.05.2024
2270 0

ՊՍԺ–ի նախագահը չի ցանկանում, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական ակումբից անվճար հեռանա Մադրիդի «Ռեալ», հաղորդում է L’Equipe–ը։

Ալ–Խելաիֆին հրաժարվում է ֆուտբոլիստին վճարել մոտ 80 միլիոն եվրո աշխատավարձ և հավելավճարներ։ Նշվում է, որ ՊՍԺ–ն չի վճարել Մբապեի ապրիլ ամսվա աշխատավարձը և փետրվարին խոստացված հավելավճարները։ Այս պահին գործին խառնվել են ֆրանսիացու իրավաբանները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն «Ռեալում» կվաստակի տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձը, իսկ պայմանագիրը ստորագրելիս՝ 150 միլիոն եվրո բոնուս։


Ամենակարդացված