Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆինանսական օգնություն է ցուցաբերել Ալժիրի հրդեհներից կրած վնասների վերացման համար։
49-ամյա մարզիչը 2 մլն եվրո է տրամադրել այդ նպատակով։ Հրդեհների արդյունքում 65 մարդ է մահացել, շատերը տուժել են։
Հիշեցնենք, որ Զիդանը ծագումով Ալժիրից է։ Նա ծնվել է Մարսելի արվարձանում։