Լա լիգայի 18-րդ տուրում «Օսասունայի» ու «Ռեալի» միջև կայանալիք հանդիպումը կարող է հետաձգվել՝ վատ եղանակային պայմանների պատճառով։
AS-ի տեղեկություններով, «Օսասունայի» մարզադաշտի 40 աշխատակից աշխատում են, որ մարզադաշտը լավ վիճակում պահեն, սակայն ձյունը դժվարացնում է ամեն բան ու իրավիճակը վերահսկելի դարձնելը դառնում է էլ ավելի դժվար։
Հանդիպումը հետաձգելու որոշում կայացնելու դեպքում այն կտեղափոխվի վաղն առավոտյան ժամի։