«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է մտածել Պոլ Պոգբային վաճառելու ուղղությամբ, տեղեկացնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաները» նույնիսկ պատրաստ են նվազեցնել ֆրանսիացու տեղափոխության համար պահանջվող գումարը ու նրան բաց թողնել 60 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը դեռևս չի երկարաձգել մանկունյանցիների հետ գործող պայմանագրի ժամկետը, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուսն» ու «Ռեալը»:
2020/21 մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am