RMTV-ի ռեպորտաժը՝ «Օսասունայի» դեմ խաղից հետո
«Գլխավոր մրցավարը պետք է 11 մետրանոց նշանակեր «Օսասունայի» ֆուտբոլիստի կողմից Վինիսիուսի նկատմամբ խաղի սկզբում կատարված խախտման համար, սակայն VAR-ի պատասխանատուները չցանկացան արձագանքել այդ դրվագին։
Փոխարենը՝ Կամավինգայի կողմից Բուդիմիրի նկատմամբ կատարված խախտման դրվագին արձագանքեցին, և արդյունքում տեխնիկական հանձնաժողովի նախագահ Կանտալեխոյի նպատակը իրականացվեց։
Դե Բուրգոս Բենգոեչեան «Ատլետիկոյի» լավագույն «ֆուտբոլիստն» էր մադրիդյան դերբիում, իսկ այսօր «Օսասունայի» լավագույն խաղացողը դարձավ Մոնտերոն։ Նա իր հարգանքի տուրքը մատուցեց «Նեգրեյրայի կեղտոտ լիգային»՝ այդ սկանդալի բացահայտման երկրորդ տարեդարձին։
«Մադրիդի» ֆուտբոլիստները հերոսներ են, քանի որ նրանք դեռ համբերություն են ցուցաբերում և շարունակում են մասնակցել այս խելագարությանը»։