Սերբ հարձակվող Լուկա Յովիչը ցանկանում է լքել «Ռեալը»։
Marca-ի տեղեկություններով, հարձակվողին դուր չի գալիս ակումբի ներկայիս կարգավիճակը, նա ցանկանում է այլ թիմ տեղափոխվել։
Յովիչը դժգոհ է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար երրորդ ընտրություն է։ Ֆրանսիացին Մարիանո Դիասին է նախընտրում որպես Կարիմ Բենզեմային փոխարինողի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յովիչը հետաքրքրել է «Միլանին» ու «Այնտրախտին», որտեղ նա խաղացել է նախքան «Ռեալ» տեղափոխվելը։