Մադրիդի «Ռեալի» ապագա հարձակվող Էնդրիկը «Պալմեյրասի» կազմում դարձավ Լիգա Պաուլիստայի հաղթող։
Երկխաղյա եզրափակիչում «կանաչ–սպիտակները» առավելության հասան «Սանթոսի» նկատմամբ (0:1; 2:0)։
Պատասխան խաղում Էնդրիկը 11–մետրանոց վաստակեց և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
Սա 17–ամյա հարձակվողի կարիերայի 5–րդ տիտղոսն էր։