Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մտածում է իր ապագայի մասին։
Որոշ ժամանակ առաջ ֆուտբոլիստը որոշել էր լքել մադրիդյան ակումբը, սակայն վերջին ժամանակներս իրավիճակը, կարծես թե, փոխվում է։ Իսկոն վերջին երկու խաղերում մեկնարկային կազմում է ընդգրկված եղել։ Իսպանացին կարող է փոխել իր որոշումը, եթե զգա, որ վայելում է Զինեդին Զիդանի վստահությունը։
Արդեն հաղորդվել է, որ Իսկոյով «Սևիլիան» է լրջորեն հետաքրքրված։ Կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև իտալական ու անգլիական ակումբներ։
Այս մրցաշրջանում 28-ամյա խաղացողը մասնակցել է Լա լիգայի 16 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։