Relevo-ն կազմել է անցնող տարում իսպանական ֆուտբոլի 100 ամենաազդեցիկ դեմքերի ցանկը:
«Ռեալից» 20-յակում են հայտնվել Բելինգեմը (4-րդ տեղ), Վինիսիուսը (6), Պերեսը (9) և Անչելոտին (20):
Եռյակում են ընդգրկվել կանանց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհիները, որոնք պատմության մեջ առաջին անգամ դարձան աշխարհի չեմպիոն՝ Էրմոսոն, Բոնմատին և Պուտելյասը:
10-յակում են նաև Գվարդիոլան, Ռոդրին, Ռուբիալեսը և Օլգա Կարմոնան: