Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է 2024/25 մրցաշրջանում խաղերի մեծ քանակությունը։
«Մենք՝ ֆուտբոլիստներս, կարող ենք գործադուլ հայտարարել։ Ֆուտբոլիստներին ուշադրություն չեն դարձնում, ուստի մենք պետք է ձայն բարձրացնենք»,– իսպանացու խոսքը մեջբերում է Tiempo de Juego–ն։
Հիշեցնենք, որ թոփ առաջնությունների ֆուտբոլիստները կարող են 60–70 հանդիպում անցկացնել ընթացիկ մրցաշրջանում։
2024/25 մրցաշրջանում Կարվախալը մասնակցել է 7 հանդիպման և աչքի ընկել գոլային փոխանցմամբ։