Լուրեր

«Ռեալի» 4 ֆուտբոլիստ կրկնեց Պակո Խենտոյի ռեկորդը
01.06.2024
2624 0

Մադրիդի «Ռեալի» 4 ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայի գավաթը հաղթեցին 6–րդ անգամ։

«Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 2–0 հաշվով հաղթեց «Բորուսիային»։

Այսպիսով, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Դանիել Կարվախալը և Նաչոն կրկնեցին Ֆրանսիսկո Խենտոյի ռեկորդը, որը նույնպես Չեմպիոնների լիգան/Եվրոպական չեմպիոնների գավաթը հաղթել է 6–րդ անգամ։

Բացի այդ, Լուկաս Վասկեսը Չեմպիոնների լիգան «Ռեալի» կազմում հաղթեց իր 5–րդ գավաթը։

5–ական անգամ հաղթել են նաև Գարեթ Բեյլը, Կարիմ Բենզեման, Իսկոն, Կազեմիրոն, Մարսելոն, Կրիշտիանու Ռոբնալդուն, Ալդֆրեդո Դի Ստեֆանոն, Խոսե Մարիա Սագան (բոլորը «Ռեալ»), և Պաոլո Մալդինին («Միլան»):