ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, հուլիսի 17-ին կմիանա ֆրանսիական ակումբի մարզումներին, հաղորդում է Marca-ն:
Կիլիանը, սակայն, մինչև այժմ չի հայտնել իր որոշումը՝ երկարաձգո՞ւմ է պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ, թե՞ ակումբը նրան տրանսֆերի է հանում:
Իսպանական աղբյուրը պնդում է՝ ՊՍԺ-ի դիրքորոշումը հստակ է ու չի փոխվել. ակումբում մնալու միակ տարբերակը նոր պայմանագիր կնքելն է:
Մադրիդի «Ռեալը» շարունակում է սպասել:
Fenomeno, Realmadrid.am