Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը դատի է տվել գերմանացի լրագրողին։
Լրագրող Յուլիան Ռայխելտը մեկնաբանել է լուսանկարը, որը հրապարակել է գերմանացի ֆուտբոլիստը սոցցանցերում՝ գրելով, որ ֆուտբոլիստը ցույց է տալիս Իսլամական պետության (շատ երկրների կողմից ճանաչված որպես ահաբեկչական կազմակերպություն,– խմբ․) ժեստը:
Հիշեցնենք, որ Ռյուդիգերը լուսանկարը հրապարակել էր ի պատիվ Ռամադանի մեկնարկի։