Հաջորդ ամառ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 87․7 միլիոն եվրո վճարել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար, հաղորդում է The Sun–ը։
Անգլիական ակումբն իր սանին ցանկանում է պահել թիմում և հույս ունի, որ կերկարաձգի 2025 թվականին ավարտվող պայմանագիրը։
Ընթացիկ մրցաշրջանում Տրենդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։