Լուրեր

Վարանի հեռանալը անխուսափելի է
26.05.2021
4132 0
Մադրիդի «Ռեալը», հավանական է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միանգամից մի քանի ֆուտբոլիստների հրաժեշտ տա։

AS-ը հաղորդում է, որ Ռաֆայել Վարանի հեռանալն անխուսափելի է։ Ակումբում ծրագրում են մեծ գումար ստանալ նրա տրանսֆերի վաճառքից և կպահանջեն 60 մլն եվրոյից ոչ պակաս գումար։

Լա լիգայի ավարտված մրցաշրջանում «Ռեալը» վաստակել է 84 միավոր ու զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ «Ատլետիկոյին» զիջելով 2 միավորով։