Ֆրանկո Մաստանտուոնոն կարող է 50 միլիոն եվրոյի դիմաց հեռանալ «Ռիվեր Փլեյթից»։
16–ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի հետ մինչև 2026 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո։
Տրանսֆերային պատուհանի վերջին 10 օրերին այդ թիվը կարող է կազմել մինչև 50 միլիոն, ինչը ռեկորդային փոխհատուցում կլինի արգենտինական ակումբների համար, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Մաստանտուոնոն գերազանցել էր Խավիեր Սավիոլայի ռեկորդը՝ դառնալով «Ռիվեր Փլեյթի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ 16 տարեկան, 5 ամսական և 24 օրականում։
Ֆրանկոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը կարող է հրավիրել արգենտինացուն 18 տարեկանը բոլորելուն պես։