Լուրեր

Ագուերոն վիրավորել է «Ռեալի» երկրպագուներին
21.03.2023
2939 0

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն արձագանքել է Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» տարած հաղթանակին «Ռեալի» նկատմամբ (2-1):

Ագուերոն Twitch-ի ուղիղ եթերում դիտում էր խաղը և Ֆրանկ Կեսիեի հաղթական գոլից հետո գոռացել է՝ «Ես ասում էի, որ նրանք կխփեն ևս մեկ գոլ, լացեք մադրիդիստներ և գնացեք գրողի ծոցը»:

Հիշեցնենք, որ Ագուերոն «Բարսելոնայում» ելույթ է ունեցել 2021 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր: Արգենտինացին սրտի խնդիրների պատճառով ստիպված է եղել ավարտել կարիերան:


Ամենակարդացված