ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն ֆինանսական օգնություն կցուցաբերի փարիզյան ակումբին՝ ամռանը հեռանալու դեպքում, հաղորդում է լրագրող Բեն Ջեյկոբսը։
Ֆուտբոլիստն ու ՊՍԺ–ն պայմանավորվել են, որ հեռանալու դեպքում ֆրանսիացի հարձակվողը հրաժարվելու է 80 միլիոն եվրո հավելավճարից։
Բացի այդ, Մբապեն կարող է ՊՍԺ–ին վճարել այն հավելավճարը, որը կարող է որպես խրախուսանք «Ռեալից» ստանալ Մադրիդ տեղափոխվելու դեպքում։
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ–ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Լիգա 1–ում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։