Այսօր՝ մարտի 20–ին Մադրիդի «Ռեալն» ընկերական հանդիպում կանցկացնի «Կաստիլյայի» և «Ռեալ Մադրիդ C»–ից կազմված խառը թիմի դեմ։
Այդ հանդիպմանը մասնակցություն կունենա նաև հիմնական կազմի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։
Հատկանշական է, որ ի սկզբանե ծրագրվում էր այս հանդիպմանը ներառել նաև բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային։
Հաջորդ շաբաթ սպասվում է ևս մեկ փակ ընկերական հանդիպում։