Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն վարձավճարով այլ ակումբ կտեղափոխվի, հաղորդում է Onda Sero-ն։
Սպասվում է, որ ճապոնացին կմիանա «Ռեալ Սոսյեդադին» կամ «Մայորկային»։ Նրանով հետաքրքրված ակումբների թվում են նաև «Այաքսը», «Լևանտեն» ու «Ալավեսը»։
Անձամբ ֆուտբոլիստը նախապատվությունը տալիս է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությանը։