Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վաղուց դժգոհ է, թե ինչպես է ակումբը արձագանքում իրեն ուղղված ռասիստական վիրավորանքներից, հաղորդում է The Athletic–ը։
Բրազիլացին կարծում է, որ ակումբը պետք է ավելին անի, որպեսզի աջակցի և պաշտպանի իրեն։ «Մեստալիայում» տեղի ունեցած նախորդ տարվա իրադարձություններից հետո նա անգամ մտածել է «Ռեալից» հեռանալու մասին։
Նա նաև կարծում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունը պետք է ավելի արագ արձագանքեր «Ատլետիկոյի» երկրպագուների միջադեպին, երբ «Ինտերի» դեմ խաղից առաջ նրանք շիմպանզե էին անվանել իրեն։