Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին զրուցել է թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետ, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։
Իսպանացին «Ռեալում» պարտվել է մրցակցությունը ուկրիանացի Անդրեյ Լունինին և վերջին 11 խաղերն անցկացրել պահեստայինների նստարանին։
Realmadridexclusivo-ի հաղորդմամբ՝ Տիբո Կուրտուայի վերադարձաից հետո Կեպան կդառնա թիմի «երրորդ դարպասապահը»։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ է իսպանացի դարպասապահին բացատրել իրավիճակը, ցույց տալով նրա խաղի բացերը, ինչը հանգեցրել է մրցակցությունը պարտվելուն «Արքայական ակումբում» և «Չելսիում»։
Հաղորդվում է, որ «սերուցքայիններն» արդեն որոշել են՝ Կեպան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա։
Այս պահին «Ռեալը» 72 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։