«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հաղորդում է «РБ Спорт»–ը։
Իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է Սպերցյանի ելույթներին, իսկ հունվարին արդեն կապ է հաստատել հայ ֆուտբոլիստի հետ։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և թիմի հիմնական կազմում հանդես է գալիս 2021 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 խաղի, դարձել 8 գոլի և 4 ասիստի հեղինակ։