Լուրեր

«Ռեալը» ցանկանում է խզել պայմանագիրն Իսկոյի հետ
18.09.2021
3566 0

 Diario Sport-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» դիտարկում է հունվարին Իսկոյի հետ պայմանագիրը խզելու տարբերակը։

Եթե «Ռեալը» կարողանա համաձայնության հասնել Իսկոյի հետ, ապա 6 մլն եվրո կխնայի։ Նրա հեռանալը նաև կնշանակի, որ «Ռեալը» նոր ֆուտբոլիստի համար տեղ է ազատում։

Անչելոտիի ղեկավարությամբ Իսկոն կարճ ժամանակ սկսել էր հաջող հանդես գալ, սակայն Կամավինգայի գալուց հետո պարտվեց մրցակցությունը։

Նրանով հետաքրքրված են երկու իտալական ակումբներ՝ «Յուվենտուսն» ու «Միլանը»։