«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Four Four Two–ի հաղորդմամբ՝ 23–ամյա անգլիացին հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»։ Այս պահին նրա տրանսֆերային արժեքը 100 միլիոն ֆունտ է։
Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է և «քաղաքայինների» կազմում մասնակցել է 257 հանդիպման, խփել 78 գոլ և դարձել 51 արդյունավետ փոխանցման հեղինակ։