• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ երբ Դավիդ Ալաբան կմարզվի ընդհանուր խմբի կազմում

Լուրեր

Հայտնի է՝ երբ Դավիդ Ալաբան կմարզվի ընդհանուր խմբի կազմում
29.12.2024
867 0

Մադրիդի «Ռեալի» 32–ամյա պաշտպան Դավիդ Ալաբան այս տարվա մեջ առաջին անգամ կմարզվի ընդհանուր խմբում, հաղորդում է Marca–ն։

Ավստրացին ամբողջովին ապաքինվել է վնասվածքից և մարզումները կսկսի դեկտեմբերի 30–ից։ Ալաբան քրտնաջան մարզվել է թիմ վերադառնալուց առաջ։

Հիշեցնենք, որ Ալաբան ծնկի խաչաձև կապանները պատռել էր 2023 թվականի դեկտեմբերի 18–ին։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի սաներն առաջիկա խաղում արտագնա հանդիպում կանցկացնեն «Վալենսիայի» հետ։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» Լա լիգայի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ զբաղեցրած 40 միավորով։