«Սելտա» - «Ռեալ Մադրիդ» (0-1) հանդիպման միակ գոլի հեղինակ Ջուդ Բելինգեմը, որը նաև ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ, խոնարհություն է ցուցաբերել մրցավեճի լավագույն խաղացողի ընտրության հարցում:
«Իմ ամենաարժեքավոր խաղացողը (MVP)»,- գրել է 20-ամյա անգլիացին Օրելյան Չուամենիի հրապարակման մեկնաբանություններում:
Չուամենին փայլում էր «Սելտայի» դեմ խաղում. կիսապաշտպանը փոխանցումների բավական բարձր ճշգրտություն է ցուցաբերել, ինչպես նաև գրեթե անթերի կատարել է իր աշխատանքը կիսապաշտպանությունում:
Fenomeno, Realmadrid.am