ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն հանգստյան օրերն անցկացրել է Բարսելոնայում, հաղորդում է Diario SPORT–ը։
Երբ ֆրանսիացին ժամանել է օդանավակայան՝ Ֆրանսիա վերադառնալու համար, երկրպագուները շրջապատել են նրան։ 25–ամյա ֆուտբոլիստի չի պատասխանել «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու հարցերին և միայն լուռ ստորագրություններ է բաժանել ու լուսանկարվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն պայմանագրի վերջին դետալներն է համաձայնեցնում «Ռեալի» հետ։