«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը շատ գոհ է և ուրախ, որ ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվում է «Ռեալ», հաղորդում է Mirror Football–ը։
«Քաղաքայինները» կարծում են, որ այդ տրանսֆերն իրենց թույլ կտա թիմում պահել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Հիշեցնենք, որ Հոլանդը 60 միլիոն եվրոյի դիմաց է 2022 թվականին «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։