Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ։
AS-ի հաղորդմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստն արդեն ընդունել է մադրիդյան ակումբի առաջարկը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։ Մոդրիչը 10 տոկոսով ավելի քիչ կվաստակի, քան հիմա։
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես Վինիսիուսի դեպքում եղավ, կստորագրվեն մրցաշրջանի ավարտից հետո։
Կառլո Անչելոտին տպավորված է 36-ամյա ֆուտբոլիստով, ինչպես նաև բարձր է գնահատում նրա՝ տակտիկան հասկանալու ունակությունը։ Նա «Ռեալին» արդեն հանձնել է 2022/23 մրցաշրջանի ծրագիրը։ Այնտեղ հատուկ նշվում է Մոդրիչի դերի մասին։
Խորվաթ կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը։
Այս մրցաշրջանում կենտրոնական կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։