Օլիմպիական խաղեր–2024–ի որակավորման փուլում Բրազիլիայի հավաքականը մրցում էր պարագվայցիների հետ։
Դրվագներից մեկում Էնդրիկը 11–մետրանոց է վաստակել և փորձել իրացնել, սակայն 17–ամյա ֆուտբոլիստը վրիպել է, իսկ նրա հավաքանն արդյունքում նվազագույն հաշվով պարտություն է կրել։
Այդ արդյունքը զգալիորեն նվազեցրել է բրազիլացիների՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը։ Շանսերը պահպանելու համար «պենտակամպեոնները» պետք է հաղթեն առաջիկա խաղերում էլ՝ Վենեսուելայի և Արգենտինայի դեմ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ՌեալՄադրիդը» վաղուց թույլատրել էր Էնդրիկին՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին, որի հետևանքով նա «սերուցքայիններին» կմիանա ավելի ուշ։