«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, նեապոլիտանցիները պատրաստ են հրաժեշտ տալ 24-ամյա ֆուտբոլիստին 50 մլն եվրոյի դիմաց:
Ռուիսի ծառայություններով շարունակում է լրջորեն հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինների» հետ մրցակցում են նաև «Էվերթոնը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»:
Ընթացիկ մրցաշրջանում իտալական ակումբի կազմում իսպանացին անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլ ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am