Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մտադիր է լքել մադրիդյան ակումբը։ «Սերուցքայինները» պատրաստ են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել 29-ամյա կիսապաշտպանին, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է սպասել մինչև ամառ, երբ կլրանա նրա պայմանագրի ժամկետը։ Այդ ժամանակ նա կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով անվճար տեղափոխվել այլ ակումբ։
Այնուամենայնիվ, նա դեռ հունվարին է ցանկանում բանակցություններ վարել այլ ակումբների հետ։
Այս մրցաշրջանում Իսկոն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 7 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։