Լուրեր

Պոգբան ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել
19.01.2022
2052 0

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան անգլիական ակումբին հայտնել է հաջորդ ամառ «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին։

Daily Star-ի հաղորդմամբ՝ դեռ մի քանի շաբաթ Պոգբան հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ ու հստակ հասկացնել տվել, որ իր ապագան «Ռեալի» հետ է կապում։

«Կարմիր սատանաներն» այլևս չեն փորձի նրան համոզել նոր պայմանագիր կնքելու հարցում, բայց, միևնույն ժամանակ, թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը չի պատրաստվում 28-ամյա ֆուտբոլիստին արհամարհել մինչև մրցաշրջանի ավարտը։