«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
31-ամյա իսպանացու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը:
Հիշեցնենք, որ Իսկոն «Բետիսում» հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից: Նա առավել հայտնի է Մադրիդի «Ռեալում» ելույթներով (2013-2022), որտեղ նվաճել է Չեմպիոնների լիգայի 5 գավաթ: