«Ալ Նասրի» պաշտպան Էմերիկ Լապորտը հրաժարվել է «Ռեալ» տեղափոխությունից, հաղորդում է Marca-ն:
«Սերուցքայինները» 29-ամյա պաշտպանին առաջարկել են պայմանագիր՝ փորձելով լրացնել ծանր վնասվածք ստացած Դավիդ Ալաբայի բացը:
«Ռեալը» պատրաստվել է վարձակալել Լապորտին մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ֆուտբոլիստից և սաուդյան ակումբից մերժում է ստացել:
Պաշտպանը «Մանչեսթեր Սիթիից» է 2023 թվականի օգոստոսին տեղափոխվել «Ալ Նասր»: