Լուրեր

Ալֆոնսո Դևիսն այս ամառ չի տեղափոխվի «Ռեալ»
16.08.2024
907 0

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ» այս ամառ, հաղորդում է Sport.es–ը։

«Սերուցքայինները» ցանկանում են անվճար ձեռք բերել կանադացուն հաջորդ տարի և կսպասեն պայմանագրի ավարտին, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այսպիսով, 2024/25 մրցաշրջանը Դևիսը կանցկացնի գերմանական ակումբում։

Ավելի վաղ «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր, որ Դևիսը մնում է ակումբում՝ չնայած հաջորդ տարի նրան անվճար կորցնելու ռիսկին։

23–ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել «Վանկուվերից»՝ 2019 թվականի հունվարին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 14 միլիոն եվրո։ Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը 50 միլիոն եվրո է։