• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռամոսը ծնկի հետ կապված խնդիրներ ունի. նա ցավազրկողներով է խաղացել «Ատլետիկի» դեմ

Լուրեր

Ռամոսը ծնկի հետ կապված խնդիրներ ունի. նա ցավազրկողներով է խաղացել «Ատլետիկի» դեմ
16.01.2021
1732 0
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի սուպերգավաթում կայացած «Ատլետիկի» դեմ խաղին (1-2) մասնակցել է ցավազրկողների օգնությամբ, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով, 34-ամյա իսպանացին ձախ ծնկի հետ կապված խնդիրներ ունի։ Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը մոտակա ժամանակներս հետաքննություն կանցկացնի, որ արդյունքում պարզ կդառնա վնասվածքի լրջությունը։

2020/21 մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» կազմում մասնակցել է 18 հանդիպման։ Նրա հաշվին 3 գոլ ու 1 գոլային փոխանցում կա գրանցված։