«Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսուման հայտնվել է «Ռեալի» դիտակետում։
Defensa Central-ի հաղորդմամբ, մադրիդյան ակումբի սկաուտները դրական են գնահատել 24-ամյա ֆուտբոլիստի խաղը։ Նա դուր է գալիս «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ու համարվում է որպես ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի այլընտրանքային տարբերակ։