Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի՝ կարմիր քարտի բողոքը մերժվել է։
Անգլիացին բաց կթողնի «Սելտայի» (10.03, 21:30 ԵԺ) և «Օսասունայի» (16.03, 19:15 ԵԺ) դեմ հանդիպումները։
Հիշեցնենք, որ «Վալենսիայի» դեմ խաղի (2-2) 90+9-րդ րոպեին Բելինգեմը գոլ էր խփել, իսկ մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չեղարկել էր այն՝ բացատրելով, որ դրանից առաջ հնչել է սուլիչը: Անգիացի կիսապաշտպանը անմիջապես ասել էր՝ ինչ է մտածում խաղը սպասարկող պաշտոնյայի մասին: