Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային»: Գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2:
Կատալոնական ակումբը հանդիպման առաջին գոլը բաց թողեց անկյունայինի խաղարկումից հետո. գլխի հարվածով աչքի ընկավ «չղջիկների» խաղացող Մուկտար Դիակաբին:
Հատկանշական է, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնները» 4-րդ գոլը (նմանատիպ ցուցանիշ ունի նաև «Ուեսկան») բաց թողեցին ակյունայինի խաղարկումից հետո: Սա Իսպանիայի առաջնության 2020/21 մրցաշրջանի վատագույն ցուցանիշն է:
Fanat, Realmadrid.am