Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն, որը ներկայումս հանդես է գալիս «Բետիսում», հույս է հայտնել, որ կվերադառնա Իսպանիայի հավաքական:
«Հուսով եմ՝ կկարողանամ վերադառնալ հավաքական: Ես գոհ եմ իմ աշխատանքից և ցանկանում եմ հավաքականին նույնպես օգնել գոլերով և փոխանցումներով:
Հիշեցնենք, որ Իսկոն վերջին անգամ Իսպանիայի հավաքականում հանդես է եկել 2019 թվականի հունիսին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կայացած Շվեդիայի դեմ խաղում (3-0):
2022 թվականի օգոստոսին Իսկոն ազատ գործակալի կարգավիճակում «Ռեալից» տեղափոխվել էր «Սևիլիա», սակայն 5 ամիս անց մարզական տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով խզել էր պայմանագիրը:
2023 թվականի հուլիսին Իսկոն միացել է «Բետիսին» և կնքել 1 տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 14 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: